Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՁԿՆՈՐՍԱՆԱՎԸ ՀԱՐՎԱԾԵԼ Է ԱՏՈՄԱՅԻՆ ՍՈՒԶԱՆԱՎԻՆ



Կամչատկայի Ավաչինյան ծովախորշում հարբած նավաստիներով ձկնորսական նավը հարվածել է ՌԴ Խաղաղօվկիանոսյան նավատորմի «Սուրբ Գեորգի Հաղթական» ատոմային սուզանավին: Սուզանավը գտնվել է վերջրյա վիճակում, կողմնորոշման (նավիգացիոն) լույսերը միացրած:

Միջադեպի հետևանքով սուզանավը աննշան վնասվել է, տուժածներ չկան: Ռադիացիոն միջավայրը նորմայի սահմաններում է:

«Սուրբ Գեորգի Հաղթական» ատոմային սուզանավը սպառազինության է վերցվել 1980թ.: Այն կրում է միջմայրցամաքային 16 բալիստիկ հրթիռ: 1983թ. ԽՍՀՄ պատմության մեջ առաջին անգամ նավարկել է Հյուսիսային բևեռի շուրջ և ստորջրյա վիճակում հաղթահարել Չուկոտյան ծովը:

Խորագիր՝ Նորություններ


23/09/2011