ԳԵՐԱԶԱՆՑ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՀԱՅ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻՆ
ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադը, առաքելություն իրականացնելով աշխարհի տարբեր երկրների թեժ կետերում, միշտ արժանացել և արժանանում է բարձր գնահատականների: Բացառություն չէ նաև Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը:
Այդ է վկայում նաև Իռլանդիայի զինված ուժերի շտաբային աջակցման թիմի հրամանատար, գնդապետ Դ. Գուլդինգի շնորհակալական նամակը, ուր մասնավորապես նշված է, որ հայկական զորախմբի արհեստավարժ զինծառայողների արագ արձագանքման շնորհիվ, օդանավակայանի հարակից տարածքում բռնկված հրդեհը արագորեն մարվել է և օդանավակայանը շարունակել է իր բնականոն գործունեությունը:
Գերազանց ծառայության համար խաղաղապահ առաքելության մի խումբ զինծառայողներ խրախուսվել են Կոսովոյի խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարության և միջազգային ռազմական ոստիկանության կողմից:
5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ԹՂԹԱԿՑԱԿԱՆ ԿԵՏ
Խորագիր՝ Նորություններ