ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ՀՈՍՊԻՏԱԼՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՇՏԱԲԱՅԻՆ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ
Անձնակազմի գործնական հմտությունը բարձրացնելու և առաջադրվող խնդիրների կատարման արդյունավետությունը ստուգելու նպատակով Գեղարքունիքի կայազորային հոսպիտալում անցկացվել են շտաբային մարզումներ։
Մարզումների ընթացքում մանրակրկիտ ստուգվել է պաշտոնատար անձանց պատրաստվածությունը ծառայողական պարտականությունների և հանկարծակի ծագող խնդիրների կատարման ժամանակ, տրվել են հանձնարարականներ: