ԹՈՒՐՔԻԱՆ ՍԻՐԻԱԿԱՆ ԲԵՌՆԱՆԱՎ Է ԿԱԼԱՆԵԼ
Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարել է, որ գործողությունն իրականացվել է Սիրիային զենքի մատակարարման արգելքի մասին որոշման շրջանակներում և հավելել, որ Թուրքիան կկալանի նաև օդային կամ ցամաքային ճանապարհով Սիրիա տեղափոխվող զենքի խմբաքանակները: Վարչապետը սակայն, չի հստակեցրել, թե որտե՟ղ է կալանվել սիրիական դրոշի ներքո լողացող նավը և արդյո՞ք դրա մեջ զենք է հայտնաբերվել:
Ոչ վաղ անցյալում Սիրիայի դաշնակցի համարում ունեցող Թուրքիայի հետ հարաբերությունների վերջնական սրման առիթ ծառայեցին սիրիական SANA գործակալության այն հաղորդագրությունները, թե Թուրքիայի տարածքում գտնվող ժամանակավոր ճամբարներում սիրիացի կին փախստականները զանգվածային բռնաբարությունների զոհ են դառնում:
Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան