ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ԶԻՆԱՊԱՐՏՆԵՐԻ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ
Մարտի 19-21-ը Սյունիքի մարզի զինվորական կոմիսարիատում անցկացվել են պահեստազորում հաշվառված զինապարտների վարժանքներ:
Վարժանքների ընթացքում զինվորական կոմիսարիատն ակտիվ համագործակցել է մարզի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, ճշգրտվել են փոխգործակցության միջոցները: Համատեղ աշխատանքի արդյունքում զորահավաքային առաջադրանքը կատարվել է: