ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ
ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվող ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի շրջանակում դասախոսությամբ հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
ԶՈՒ բարձրաստիճան սպաներին ներկայացվել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը, տարածաշրջանային զարգացումները և այն կարևորագույն ազդակներն ու գործոնները, որոնք կարող են դերակատարություն ունենալ այս հարցում:
ՀՀ արտաքին գործերի նախարարը ևս մեկ անգամ փաստել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն այլընտրանք չունի:
Խորագիր՝ Նորություններ