Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ



ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԽՈՐՀԴԱԺՈՂՈՎՄարտի 26-ին տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից ֆինանսավորվող և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի կողմից իրականացվող «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի ամփոփիչ խորհրդաժողովը:

2016թ. մեկնարկած ծրագրի նպատակը  ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությանը աջակցելն է, ինչպես նաև ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի կարողությունների զարգացմանը օժանդակելը:

Խորհրդաժողովի բացման արարողությանը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն ընդգծել է ծրագրի կարևորությունը՝ դիտարկելով այն որպես նշանակալի ներդրում ոլորտի բարեփոխումների գործընթացում և հույս հայտնել, որ  այն շարունակական կլինի: Փոխնախարարը նաև գոհունակությամբ նշել է, որ Ծրագրի շրջանակներում նախանշված միջոցառումների իրականացման շնորհիվ գրանցվել են գոհացուցիչ արդյունքներ:

IMG_2854Խորհրդաժողովին զեկույցով հանդես է եկել ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը, որը ներկայացրել է ինչպես Ծրագրի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության իրականացրած միջոցառումներն ու դրանց արդյունքները, այնպես էլ ծրագրի իրականացման ընթացքում առաջացած բարդություններն ու խոչընդոտները:

Միջոցառմանը մասնակցել են ԵԽ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների ղեկավար Քրիստոֆ Պուարելը, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը և այլք:

Միջոցառման ավարտին տեղի է ունեցել Ծրագրի շրջանակներում վերապատրաստում անցած սպաների վկայագրերի հանձնման արարողությունը:

Խորագիր՝ Նորություններ


28/03/2019