Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԵՎ ԿԻՊՐՈՍԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐՆ



ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԵՎ ԿԻՊՐՈՍԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐՆՀայաստանիՀունաստանի և Կիպրոսի միջև եռակողմ պաշտպանական համագործակցության շրջանակներում մարտի 29ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Էվանգելոս Ապոստոլակիսի և Կիպրոսի պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսի հետ։

Հանդիպման ընթացքում երեք պետությունների պաշտպանության նախարարները քննարկել են նախօրոք ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, տարածաշրջանի անվտանգային իրավիճակը, ռազմաքաղաքական հնարավոր զարգացումները և առաջիկա համատեղ ծրագրերը։ Պայմանավորվածություններ են ձեռք բերվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում առավել սերտ համագործակցելու ուղղությամբ։

ՀՀ պաշտպանության նախարարը գործընկերներին ներկայացրել է Սիրիայում ՀՀ մարդասիրական առաքելության որոշ մանրամասներ։ 

Խորագիր՝ Նորություններ


01/04/2019