Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱԿԻՍՏԱՆԻ ԳԵՆԵՐԱԼԻՏԵՏԻ ՀԱՏՈՒԿ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ



Պակիստանի միացյալ հետախուզական վարչության պետը կիրակի օրը հայտարարել է, որ իր ղեկավարած ծառայությունը, ինչպես ընդունված է բոլոր երկրներում, իրավիճակը վերահսկելու նպատակով կապեր է հաստատում ահաբեկչական կազմակերպությունների հետ, սակայն դա չի նշանակում, որ իրենք աջակցում են ԱՄՆ դեմ Խաքանիի խմբավորման մղած պայքարին:

Միաժամանակ, Պակիստանի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Աշֆակ Փարվեզ Կայանին հրամանատարության հետ անց է կացրել երկրում տիրող օպերատիվ իրավիճակին ու ԱՄՆ հետ հարաբերություններին նվիրված հատուկ խորհրդակցություն, ուր քննարկված հարցերի մասին ավելին չի հաղորդվում:

Միացյալ Նահանգների հետ Պակիստանի հարաբերությունները լարվեցին առանց Իսլամաբադին տեղեկացնելու, մայրաքաղաքի մերձակայքում աշխարհի թիվ մեկ ահաբեկիչ Ուսամա Բեն Լադենի վնասազերծման գործողությունից հետո, երբ ԱՄՆ-ն էլ իր հերթին Պակիստանի իշխանություններին մեղադրեց իսլամական ահաբեկչական կազմակերպությունների, մասնավորապես, «Թալիբան» շարժման մաս կազմող Ջալալուդդին Խաքանիի խմբավորման հետ կապ ունենալու մեջ:

Վերջինիս են վերագրվում սեպտեմբերի 11-ին Աֆղանստանի Վարդակ գավառում ԱՄՆ ուժերի պահակակետի, ինչպես նաև երկու օր անց Քաբուլում ԱՄՆ դեսպանատան դեմ կատարված հարձակումները:

Դրանից հետո ԱՄՆ ԶՈՒ շտաբների պետերի կոմիտեի պետ, գեներալ Մայքլ Մալլենը հայտարարեց, թե այս խմբավորումը գործում է որպես Պակիստանի միացյալ հետախուզական վարչության ստորաբաժանում, իսկ պաշտոնական Իսլամաբադը Ալլենի խոսքերը որակեց որպես «անպատասխանատու հայտարարություն»:

Խորագիր՝ Նորություններ


26/09/2011