ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ԶՈՐԱՄԱՍԵՐԻ ԲՈՒԺԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԵՐԻ ՀԱՎԱՔՆԵՐ
Մասնագիտական գիտելիքների և գործնական հմտությունների մակարդակը բարձրացնելու և առաջադրվող խնդիրների կատարման ընթացքում բժշկական ապահովման միանման մոտեցումներ ձևավորելու նպատակով անցկացվել են 5-րդ զորամիավորման և կենտրոնական ենթակայության զորամասերի բուժծառայության պետերի հավաք-պարապմունքներ:
Հնգօրյա հավաքի շրջանակում կազմակերպված տեսական ու գործնական պարապմունքների ընթացքում քննարկվել են զորամասերի բուժծառայության առօրյա գործունեությանը և առաջադրվող խնդիրներին վերաբերող հարցեր:
Խորագիր՝ Նորություններ