ՆԿԱՐԻՉ-ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾՆԵՐԻ ՀԱՄԱԲԱՆԱԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ
Զինված ուժերում զինծառայողների գեղագիտական մակարդակը բարձրացնելու նպատակով ՀՀ զինված ուժերում անցկացվում է նկարիչ-քանդակագործների համաբանակային մրցույթ:
Մրցույթի 1-ին` ներզորամասային փուլը, մեկնարկել է մարտի 1-ին և կշարունակվի մինչև ապրիլի 20-ը: Հաղթող ճանաչված զինծառայողները կմասնակցեն ապրիլի 20-ից 30-ը կայանալիք կայազորային փուլին:
Եզրափակիչ փուլն անցկացվելու է մայիսի 11-ին` ՀՀ նկարիչների միությունում:
Մրցույթն անցկացվում է «Հաղթական մայիս 1945թ.», «Հայ մարշալները» և «Հայրենական մեծ պատերազմի հայազգի ԽՍՀՄ հերոսները» անվանակարգերում: