BOEING-Ը ՄԻԿՐՈԱԼԻՔԱՅԻՆ ՀՐԹԻՌԻ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ
Boeing ընկերությունը ԱՄՆ ռազմաօդային ուժերի հետազոտությունների լաբորատորայի հետ համատեղ իրականացրել են բարձր հզորության միկրոալիքային ճառագայթիչով CHAMP հրթիռի առաջին փորձարկումները:
Փորձարկումներն անցկացվել են այս տարվա սկզբին, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն այժմ: Դրանք լիովին հաջողված են ճանաչվել:
Հրթիռներ արձակվել են պայմանական հակառակորդի էլեկտրոնային համակարգեր նմանակող մի քանի նշանակետերի ուղղությամբ: CHAMP հրթիռը, որը համարվում է ոչ մահացու ելքով սպառազինություն, ճնշել կամ ամբողջովին շարքից հանել է հակառակորդի պաշտպանված էլեկտրոնային սարքավորումները` նվազագույնի հասցնելով հարակից վնասները:
CHAMP-ի մշակումն իրականացվում է 38 միլիոն դոլար արժողությամբ ծրագրի շրջանակներում: