ՀՀ ԶՈՒ ԳՇ ՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
Ապրիլի 9-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիներին։
Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ծանոթանալով ներկայացված խնդիրներին, համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների և ծառայությունների ղեկավարներին՝ դիմումատուներին աջակցելու հնարավոր տարբերակները քննարկելու և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ։
Խորագիր՝ Նորություններ