ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ 5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ
Ապրիլի 10-ին ամփոփվել են 5-րդ զորամիավորման 2019թ. ուսումնական տարվա առաջին եռամսյակի մարտական պատրաստության և զինվորական կարգապահության արդյունքները:
Զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Փիլոյանը ներկայացրել է մարտական հերթապահության կազմակերպման ընթացքում իրականացված մեծածավալ աշխատանքները, ընդգծել գրանցված բացթողումները շտկելու անհրաժեշտությունը:
Խորհրդակցության ընթացքում ըստ ուղղությունների ներկայացվել են նաև զորամիավորման ընթացիկ աշխատանքներն ու ուսումնական տարվա ընթացքում պլանավորված կարևորագույն միջոցառումները, քննարկվել առկա խնդիրների լուծման տարբերակները:
Նիստի ավարտին զորամիավորման հրամանատարի հրամանով խրախուսվել են առավել բարձր արդյունքներ գրանցած ստորաբաժանումներն ու զինծառայողները: