ԵՐԿԱԹՅԱ ԿԱՄՔ՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԻՆ
ԻՆՉՊԵՍ ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԷՐ ՔՐԻՍՏՈՍԻ ԽԱՉԸ ԴԵՊԻ ՓՐԿՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋՆՈՐԴՈՂ ՓԱՐՈՍ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ԱՅՍՕՐ է:
Ապրիլի 13-ին ԶՈՒ ԱՀՏԱ վարչությունում տեղի ունեցավ Հայոց բանակի պահապան հռչակված Աշոտ Երկաթ թագավորի խաչի նմանողությամբ պատրաստված «Աշոտ Երկաթի խաչ» կրծքանշանների օրհնության կարգը՝ ձեռամբ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ՝ գերաշնորհ Տ.Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի:
Մինչ կրծքանշանների հանձնումը՝ Տ.Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն իր օրհնության խոսքը հղեց անձնակազմին: Ներկայացնելով Քրիստոսի խաչելությամբ Խաչի մահվան գործիքից փրկության նշանի վերածումը, Սրբազան հայրը շեշտեց, որ դարեր շարունակ հայ ժողովուրդը ապրել է Խաչի օրինակով «ՎԱՍՆ ՀԱՒԱՏՈՅ, ՎԱՍՆ ՀԱՅՐԵՆԵԱՑ» անմնացորդ զոհողությամբ: Այժմ էլ այս հավատն է ամրացնում մեր եկեղեցու զավակներին, առավել ևս մեր երկրի պահպանության գործին լծված զորականներին: