«ԱՇՈՏ ԵՐԿԱԹԻ ԽԱՉ» ԿՐԾՔԱՆՇԱՆՆԵՐ 1-ԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ
Ապրիլի 12-ին Գորիսի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում 1-ին զորամիավորման հրամկազմին բաժանվեցին «Աշոտ Երկաթի խաչ» կրծքանշաններ։
Մտահղացումն ու նախաձեռնությունը ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին ու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանինն էր։
Խաչերի օրհնության կարգը կատարեց Տեր Գալուստ քահանա Սահակյանը։