Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ



ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔՕրերս Խաղաղապահ ուժերի բրիգադի հրաձգային գումարտակի զինծառայողները գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Կ.Թադևոսյանի գլխավորությամբ այցելեցին քառօրյա պատերազմում զոհված Ռոբերտ Աբրահամյանի ընտանիքին և հարգանքի տուրք մատուցեցին իրենց զինակից ընկերոջ հիշատակին՝ այցելելով նրա շիրիմին:

2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմին հաջորդող իրադարձությունների ժամանակ Ռոբերտն առանց վարանելու միացավ իր զինակից ընկերներին և մեկնեց Արցախ: Ռոբերտ Աբրահամյանը զոհվել է 2016 թ. ապրիլի 10-ին, Թալիշ գյուղի մոտակայքում: Ամուսնացած էր, ուներ մեկ զավակ:

5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ԹՂԹԱԿՑԱԿԱՆ ԿԵՏ

Խորագիր՝ Նորություններ


17/04/2019