ՀԱՅ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Լիբանանի Հանրապետությունում ՄԱԿ-ի հովանու առաքելություն իրականացնող հայ խաղաղապահները, ծառայողական հաջողություններից բացի, գրանցել են նաև մարզական ձեռքբերումներ:
Հայ խաղաղապահներն օրերս մասնակցել են Հարավային Կորեայի ներկայացուցիչների կազմակերպած թեյքվանդո-կարատե մարզաձևի մրցումներին:
Արևելյան մարտարվեստին բնորոշ խնդիրներն ու բարդ հնարքները հայ զինծառայողները կատարել են ամբողջությամբ և արհեստավարժորեն, արժանացել կազմակերպիչների բարձր գնահատականին՝ պարգևատրվելով մեդալներով, թեյքվանդո-կարատեի կարմիր գոտիներով ու հավաստագրերով:
Խորագիր՝ Նորություններ