ԴԱՍԸՆԹԱՑ ‹‹ԹԵԺ ԳԾԻ›› ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՀՀ պաշտպանության նախարարության և Հայկական Կարմիր խաչի ընկերության համագործակցության շրջանակներում ապրիլի 29-ին ընկերության մասնագետների կողմից ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի ‹‹Թեժ գծի›› օպերատորների համար անցկացվել է հաղորդակցման հմտությունների և կարողությունների զարգացմանն ուղղված դասընթաց:
Դասընթացի հիմնական նպատակն էր անձնակազմին փոխանցել արտակարգ իրավիճակներում համապատասխան գործելակերպի դրսևորման և անձի անվտանգության կառավարման աշխատանքների արդյունավետության բարձրացման տեսական գիտելիքներ ու գործնական հմտություններ:
Խորագիր՝ Նորություններ