Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ՀԱՊԿ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՒ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՈՒԺԵՐԻ ԵՎ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ 2020Թ. ԾՐԱԳԻՐԸ



ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ՀԱՊԿ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՒ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՈՒԺԵՐԻ ԵՎ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ 2020Թ. ԾՐԱԳԻՐԸԱպրիլի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մասնակցել է Բիշքեկում /ՂՀ/ կայացած ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին:

Նիստի ընթացքում, նեղ շրջանակում և ընդլայնված կազմով, քննարկվել են օրակարգային հարցեր: Նեղ շրջանակում պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների քննարկմանն են արժանացել միջազգային և տարածաշրջանային անվտանգության, մասնավորապես՝ հավաքական անվտանգության Կենտրոնասիական տարածաշրջանում և տաջիկա-աֆղանական սահմանագծում լարվածության նվազեցմանն ուղղված լրացուցիչ միջոցառումների իրականացման հարցերը:

Ընդլայնված նիստի ընթացքում դիտարկվել են ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի հետագա զարգացման ուղիները, հաստատվել է ՀԱՊԿ ղեկավարման մարմինների ու կազմավորումների ուժերի և միջոցների համատեղ պատրաստության 2020թ. ծրագիրը:

Նիստի արդյունքներով ստորագրվել են օրակարգի բոլոր համաձայնեցված հարցերը:

Միջոցառման օրակարգի շրջանակներից դուրս ստորագրվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև ընթացիկ տարվա միջոցառումների ծրագիրը:

Խորագիր՝ Նորություններ


30/04/2019