Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԱՃԱՆԱՉՄԱՆ ԱՂԲՅՈՒՐ



ՀԱՅՐԵՆԱՃԱՆԱՉՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՄայիսի 2-ին Փաստա­վա­վե­րագրական միջազգային ակադեմիայի (ՓՎՄԱ) Հայաստանի բաժան­մունքի նախագահ Սամվել Հակոբյանի նախաձեռնությամբ ԶՈւ զորամասերից մեկում տեղի ունեցավ Սամվել և Արտեմ Հակոբյանների հեղինակած «Հայաստանի Հանրապե­տություն» պատմական հանրագիտա­րանի հերթական 100 օրինակի նվիրաբերումը պաշտպանության նախա­րա­րությանը:

Գրքերը հատկացվելու են ԶՈւ զորամասերին՝ որպես զինծառայողների համար հայրենա­ճանաչության աղբյուր:

Ըստ արժանվույն գնահատելով փետրվա­րին ԱՄԷ-ում կազմակերպ­ված միջազգային փառա­տոնին տվյալ զորամասի բարձրակարգ պատ­րաստությամբ հանդես գալը՝ ՓՎՄԱ ՀՀ բաժանմունքի նախագահ Սամվել Հակոբյանի նախաձեռնությամբ զորամասի 7 զինծա­ռայող­ներ պարգևատրվեցին կազմակերպության պատվոգրե­րով և մեդալներով: «Ոսկե մեդալով» պարգևատրված զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Հակոբյանն իր շնորհակալական խոսքում անդրադարձավ զորամասի առանձնա­հատուկ դերակա­տարմանը: Հանդիպումը հերթական առիթ էր երկուստեք դրա­կան լից­քեր ստանալու և հետագա գործու­նեությունն առավել պատվա­խնդրու­թյամբ կատարելու ուղղությամբ:

Խորագիր՝ Նորություններ


06/05/2019