Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՓՈՔՐԻԿՆԵՐԸ ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ



ՓՈՔՐԻԿՆԵՐԸ ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄԹիվ 174 հիմնական դպրոցի աշակերտները, դասվար Ժենյա Հովհաննիսյանի նախաձեռնությամբ, պարբերաբար այցելում են զորամասեր, «Եռաբլուր», լինում են թանգարաններում, ծանոթանում են մեր նորագույն պատմության բախտորոշ իրադարձություններին, մեր հաղթանակների տարեգրությանը:

ՓՈՔՐԻԿՆԵՐԸ ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄՕրեր առաջ Ժենյա Հովհաննիսյանի աշակերտները Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակի կապակցությամբ մեկնեցին Արարատ, եղան Սպարապետի տուն-թանգարանում, ծանոթացան նրա կյանքի եւ գործունեության մանրամասներին, դիտեցին լուսանկարների ցուցադրությունը: Հետո Վազգեն Սարգսյանի անվան զորամասում ծանոթացան զինվորների ծառայությանը, կենցաղին, շփվեցին հայրենիքի պաշտպանների հետ: Այնուհետեւ այցելեցին փառքի եւ անմահության պանթեոն, ծաղիկներ դրեցին հայրենիքը կյանքի գնով պաշտպանած հերոսների շիրիմներին: «Եռաբլուրում» հնչեց աշակերտների ոգեշունչ ասմունքը՝ իբրեւ հայրենիքն աննվաճ պահելու երդում:

Խորագիր՝ #17 (1288) 8.05.2019 - 14.05.2019, Բանակ և հասարակություն


10/05/2019