ՀԱՂԹԱԿԱՆ ՄԱՅԻՍ
Դեռ քանի հազարամյակ, հայ ժողովրդի քանի սերունդ` որպես լուսավոր ապագայի առհավատչյա, որպես մշտանորոգ հույսի փարոս, որպես խիզախության, հերոսության ակունք, ոգեկոչելու է իր հաղթանակների մայիսը։ Ու իբրեւ ինքնության վավերագիր, իբրեւ դրոշ պարզելու է աշխարհին՝ հպարտորեն ու վեհաբար։ Մեր պարտությունները բազում էին ու կորստաշատ, մեր հաղթանակները սակավ էին ու փառահեղ։ Մեր հաղթանակները միշտ ժամանակին էին, ճիշտ այն պահին, երբ պարտությունն անդառնալիորեն վերջակետ էր դնելու մեր ընթացքին, դառնալու էր ամենավերջինն ու ամենաողբերգականը մեր ժողովրդի պատմության մեջ։ Դաժան պարտությունների ու փառահեղ հաղթանակների պատմություն՝ ցավով ու վրեժով, խիզախությամբ ու հպարտությամբ միահյուս… Սա է մեր ժառանգությունն անցյալից, ու այստեղ են ապագայի բոլոր պատգամները…
Խորագիր՝ #17 (1288) 8.05.2019 - 14.05.2019, Բանակ և հասարակություն, Հոգևոր-մշակութային