ԿԱՅԱՑԵԼ Է ՆԿԱՐԻՉ-ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾՆԵՐԻ ՀԱՄԱԲԱՆԱԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ. ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ
Զինված ուժերի զինծառայողների գեղագիտական մակարդակը բարձրացնելու և մշակութային կյանքն աշխուժացնելու նպատակով մայիսի 11-ին ՀՀ նկարիչների միությունում անցկացվել է նկարիչ-քանդակագործների համաբանակային մրցույթի եզրափակիչ փուլը, որին մասնակցել են զորամիավորումների, զորամասերի զինծառայողները:
Սպաներից, հանրապետության հայտնի նկարիչներից և քանդակագործներից կազմված մրցավարների խորհրդի որոշումով հաղթող են ճանաչվել.
կտավ` «Հաղթական մայիս 1945թ.» անվանակարգում 1-ին տեղ՝ շարքային Գոռ Նարեկի Առուշանյանը, 2-րդ տեղ՝ շարքային Սամվել Սմբատի Հակոբյանը, 3-րդ տեղ՝ կրտսեր սերժանտ Նարեկ Գագիկի Վարդանյանը,
քանդակ` «Հայ մարշալները» կամ «Հայրենական մեծ պատերազմի հայազգի ԽՍՀՄ հերոսները» անվանակարգում 1-ին տեղ՝ կրտսեր սերժանտ Հովհաննես Սմբատի Պողոսյանը, 2-րդ տեղ՝ ավագ լեյտենանտ Լևոն Ստեփանի Օհանջանյանը, 3-րդ տեղ՝ կրտսեր սերժանտ Նարեկ Սամվելի Պետրոսյանը:
Խորագիր՝ Նորություններ