ՀԱՎԱՔ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Մայիսի 16-ից 17-ը զորամիավորումների ենթակա զորամասերի արտահաստիքային հրշեջ խմբերի պետերի հետ անցկացվել է հավաք-խորհրդակցություն:
Հանդիպումը նպատակաուղղված էր հակահրդեհային անվտանգության խնդիրների պարզաբանմանը: Ուսուցանվել են արտահաստիքային հրշեջ խմբերի պետերի և անձնակազմի պարտականություններն ու իրավունքները, քննարկվել մասնագիտական հմտություններին վերաբերող մի շարք հարցեր:
Հավաք-խորհրդակցության շրջանակում անցկացվել է նաև գործնական պարապմունք՝ «Հրդեհի մեկուսացման և հրդեհաշիջման աշխատանքներ» թեմայով:
Խորագիր՝ Նորություններ