ԻՐԱՆԸ ՀԱԿԱՆԱՎԱՅԻՆ ԹԵՎԱՎՈՐ ՀՐԹԻՌՆԵՐԻ ՄԱՍՍԱՅԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ Է ՍԿՍԵԼ
Իրանն սկսել է Ghader ծովային թևավոր հրթիռների մասսայական արտադրությունը: Անտեսանելիությունն ապահովող տեխնոլոգիաներով արտադրվող նոր հրթիռները մշակվել են հատուկ վերջրյա ռազմանավերին, նաև ցամաքային օբյեկտներին հարվածելու նպատակով:
Նմանատիպ նախկին մշակումներից Ghader-ը տարբերվում է գործողության ավելացված շառավղով: Այն թիրախները կարող է խոցել մինչև 200 կմ հեռավորության վրա: Այն նաև նշանակետի ոչնչացման ավելի հզոր ներուժ ունի, ունակ է գերճշգրիտ հարվածներ հասցնել:
Հականավային հրթիռները ռազմածովային ուժերին փոխանցելու արարողությանը հետևել են Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին և ռազմածովային նավատորմի հրամանատար Հաբիբոլա Սայարին:
Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան