ԶԻՆԾԱՌԱՅՈՂ-ԽՈՀԱՐԱՐՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻՆ
Մայիսի 19-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում անցկացվել է Տոլմայի համահայկական 9-րդ փառատոնը:
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի կազմակերպած փառատոնին մասնակցել է նաև պաշտպանության նախարարության թիմը և «Լավագույն տեսք» անվանակարգում արժանացել Ոսկե մեդալի։
Փառատոնի նպատակը հայկական ավանդական ուտեստի՝ տոլմայի ժողովրդականացումն ու հայկական մշակույթի՝ հայկական խոհանոցի ոչ նյութական արժեքների ամրապնդումն է: