ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ 4-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ
Մարտի ընթացքում արագ կողմնորոշվելու ունակությունները և կրակային պատրաստության մակարդակն ամրապնդելու նպատակով մայիսի 23-ին 4-րդ զորամիավորման վարչակազմի հետ անցկացվել են հրաձգության գործնական պարապմունքներ։ Կրակային դիրքերի փոփոխումով անցկացված պարապմունքներին հետևել է զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Վ․ Քոչարյանը։