ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՄՐԱՑՆՈՒՄ Է ՎՐԱՑ-ԱԲԽԱԶԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ
Սեպտեմբերի 28-ին վրաց-աբխազական սահմանին բացվել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության 10-րդ սահմանապահ ուղեկալը: Վրաց-աբխազական սահմանի ամրացումն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության և Աբխազիայի Հանրապետության միջև «Աբխազիայի Հանրապետության պետական սահմանի պահպանության համատեղ ջանքերի մասին» 2009 թվականի ապրիլի 30-ին կնքված երկկողմ համաձայնագրի շրջանակներում:
Սահմանապահ նոր ուղեկալի բացման հանդիսավոր արարողության մասնակիցները ծանոթացել են նաև Գալիի շրջանում Աղետների բժշկության «Պաշտպանություն» համառուսաստանյան կենտրոնի կողմից բացազատված բազմապրոֆիլ հոսպիտալի հնարավորություններին: Զինվորական այս բուժհաստատությունն ունեցած հարուստ հնարավորությունների շնորհիվ օրական ընդունում է ոչ միայն զինծառայողների, այլև մինչև 500 հաճախորդների` տեղի բնակչությունից: