ՌԱԶՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ 4-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ
Մայիսի 29-ին 4-րդ զորամիավորումում տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են զորամասերում մարտական հերթապահության նախապատրաստման և կրման պայմանների, մարտական դիրքերի ինժեներական հագեցվածության բարելավման հետ կապված խնդիրներ:
Զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Մ. Մախսուդյանը և ենթակա զորամասերի հրամանատարները զեկուցել են մարտական դիրքերում կատարված աշխատանքների մասին, մատնանշել առկա խնդիրները:
Ամփոփելով ռազմական խորհրդի նիստը, զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Վ. Քոչարյանն ընդգծել է մարտական դիրքերում ինժեներական աշխատանքների ժամանակին ավարտման, զինծառայողների համար մարտական հերթապահության անվտանգ պայմանների ստեղծման և խնդրահարույց հարցերի համատեղ լուծման անհրաժեշտությունը: