ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՆ
«Oxford Analytica» միջազգային խորհրդատվական-վերլուծական կենտրոնի փորձագետների կարծիքով, ադրբեջանա-ղարաբաղյան զինված հակամարտության վերսկսումը Արևմուտքի համար կունենա երեք անցանկալի հետևանք.
ա) Կտուժեն Ադրբեջանի խողովակաշարերը, մասնավորապես` «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղը, իսկ միջազգային շուկաներում զգալիորեն կաճի նավթի գինը:
բ) Կվտանգվի Ադրբեջանի վրայով անցնող օդային միջանցքը, որով կատարվում է Աֆղանստանում գտնվող ամերիկացի զինծառայողների մատակարարումների ավելի քան 70 տոկոսը:
գ) Ռուսաստանը կարող է միջամտել հակամարտությանը և մեծացնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում, ինչի արդյունքում Վրաստանը կհայտնվի է՛լ ավելի մեկուսացված վիճակում:
Փորձագետների կարծիքով, ռազմական գործողությունները զսպող գործոն է ոչ այնքան միջազգային հանրության ճնշումը, որքան Ադրբեջանի զինված ուժերի ցածր մարտունակությունը. Ադրբեջանը գիտակցում է, որ իր հնարավորությունները սահմանափակ են:
Խորագիր՝ #38 (903) 29.09.2011 – 5.10.2011, Ռազմաքաղաքական