ԴԱՇՏԱՅԻՆ ԵԼՔ
Զորքերի մարտական խնդիրները ճշգրտելու, պաշտպանական և հակահարձակողական մարտերի նախապատրաստման ու ղեկավարման ընթացքում հրամանատարական կազմի պատրաստվածության մակարդակը ստուգելու նպատակով 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում անցկացվել է դաշտային ելք:
Դաշտային ելքին ներգրավված էին զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Վ. Քոչարյանը, հրամանատարի տեղակալները, զորատեսակների և ծառայության պետերը: