ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԶՈՐԱՄԱՍԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔ-ՊԱՐԱՊՄՈՒՆՔ
Զորամասերի հրամանատարների բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալների մասնագիտական պատրաստության, գործնական հմտությունների ու կարողությունների կատարելագործման նպատակով, զինված ուժերի զորամասերից մեկում, անցկացվել են հրամանատարական հավաք-պարապմունքներ:
Հավաքի ընթացքում ստուգվել է մասնակիցների պատրաստության մակարդակը, կատարելագործվել են բարոյահոգեբանական ապահովման կազմակերպման, անձնակազմի ուսուցման, մարտական հերթապահության և զորքերի ամենօրյա գործունեության ղեկավարման տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները:
Խորագիր՝ Նորություններ