Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՄԲ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ



ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՄԲ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐՀունիսի 18-ին, ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերում հակաօդային պաշտպանության համակարգի ամբողջական ընդգրկմամբ մեկնարկած զորավարժությանը զուգահեռ, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ՀՕՊ ստորաբաժանումների մասնակցությամբ մեկնարկել են մարտական հրաձգությամբ զորավարժություններ:

Զորավարժությունների նպատակն է համատեղ կիրառման հարցերի ներդաշնակումը, միասնական կառավարման համակարգերի, ռադիոտեղորոշիչ հետախուզության և զենիթային կրակի վարման արդյունավետության, ինչպես նաև մարտական հաշվարկների պատրաստության մակարդակի բարձրացումը:

Մարտական հրաձգությանն ընդգրկված են ժամանակակից ՀՕՊ զինատեսակներ` Ս-300, արդիականացված Ս-125, Օսա-ԱԿ և Ստրելա-10 զենիթահրթիռային համալիրներ, Իգլա-Ս և Վերբա դյուրակիր ԶՀՀ-ներ: Զորավարժություններին մասնակցում են նաև հայրե­նական արտադրության նորագույն ռադիոտեղորոշիչ կայաններով սպառազի­նված ՀՕՊ ստորաբաժանումներ:

Խորագիր՝ Նորություններ


19/06/2019