Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴՈՒ ԵՍ…



ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴՈՒ ԵՍ…
Ապագա կերտող թեւավոր սերունդ,
Ու քեզ ծնել է մի բազմաչարչար,
Դարերի խորքից եկող ժողովուրդ։
Դո՛ւ ես…
Ու քեզ են պատվով վստահել
Եռագույն ներկված երազը Հայկի։
Ու պիտի անցնես դու հաղթանակած
Պապերիդ անմահ ճամփեքով փառքի։
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴՈՒ ԵՍ…
Այսօր դեռ մանուկ, դու՝ վաղվա զինվոր,
Դու ես,
Որ պիտի այս կոչմանը վեհ
Տեր դառնաս մի օր։
Բայց մի՛ մոռացիր, որ հարթ չի լինում
Դեպ անկախություն երթը սլացող։
Այն շա՜տ ցավոտ է, արյունոտ, խոցող։
Թեկուզ 20 գարուն ծաղկեցին, անցան,
Բայց ինչքա՜ն մայրեր որդու կորստից
Սևազգեստ դարձան:
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴՈՒ ԵՍ…
Ու հպարտ եղիր, որ հայ ես ծնվել,
Հայ, որ ստեղծել, նվիրվել գիտի
Եւ գիտի սիրել:
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴՈՒ ԵՍ…
Ու եկ միասին ցնծաձայն գոչենք,
Այնպես, որ լսեն ժողովուրդները
Ամբողջ աշխարհի,
Որ քաջ է, անվախ ու անկոտրում է
Մեր ոգին հայի:
Որ պիտի ծաղկի ու պիտի թնդա հողը հայրենի
Եւ պիտի հնչի, հավետ կարկաչի
Լեզուն մայրենի:
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴՈՒ ԵՍ…
Ու թող թշնամին անունիդ առաջ գլուխ խոնարհի,
Դո՛ւ ես,
Որ պիտի վառ պահես հավետ օջախը հայի:
Դու պիտի տևես, պիտի հավերժես,
Ու կասկած չկա,
Պանծալի սերունդ ունեցող իմ ազգ,
Թեժ կռվի դաշտից չե՛ս նահանջելու,
Հպարտ ու խրոխտ զավակները քո
Հայրենի երկրից մի բուռ հող անգամ
Էլ չե՛ն զիջելու:
Ո՛չ, կասկած չկա.
Խոհուն, կամազոր զավակները քո
Մի բռունցք դարձած պայքարել գիտեն
Եւ սուրբ հավատով միշտ պիտի ապրեն:
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴՈՒ ԵՍ…

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Երևանի Մ. Սարյանի անվան
N86 դպրոցի ուսուցչուհի

Խորագիր՝ #38 (903) 29.09.2011 – 5.10.2011, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


04/10/2011