ԼԻԲԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱԼ
Մահմուդ Ջաբրիլը հայտարարել է, որ Քադաֆիին հավատարիմ ուժերի վերջին հենակետերի` Սիրտի ու Բանի Վալիդի գրավումից անմիջապես հետո կհեռանա զբաղեցրած պաշտոնից: Նա մտադիր չէ ընդգրկվել երկրի նոր կառավարության կազմում, որը կձևավորվի, երբ Լիբիայի ողջ տարածքը մաքրվի Քադաֆիի զորքերից:
Իսկ ազգային համաձայնության խորհրդի ղեկավար Մուստաֆա Աբդել Ջալիլը հայտարարել է, որ թեև գործկոմում կատարվել են կադրային որոշ փոփոխություններ, սակայն Լիբիայի ժամանակավոր կառավարությունում Ջաբրիլը կշարունակի ղեկավարել արտաքին քաղաքական ոլորտը:
Խորագիր՝ Նորություններ