Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԵՏ



ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԵՏՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համագործակցության 2019թ. ծրագրի շրջանակներում ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնը հունիսի 26-ից 28-ը հանդիպումներ է կազմակերպել ՀՀ հյուսիսային հատվածում տեղակայված զորամասերի և Արմավիրի ուսումնական բրիգադի կին զինծառայողների հետ՝ զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանության և հավասար հնարավորությունների ապահովման վերաբերյալ նրանց իրազեկվածության բարձրացման, առկա խնդիրներին ծանոթանալու և դրանց լուծման վերաբերյալ կին զինծառայողների դիրքորոշումներին ծանոթանալու նպատակով:

Հանդիպումներին մասնակցել են նաև Շիրակի մարզի հանրակրթական դպրոցների ՆԶՊ առարկայի կին ուսուցիչները, որոնք կարևորել են աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը:

Կին զինծառայողների սոցիալ-հոգեբանական հարմարման, ինչպես նաև կանանց իրավունքներին առնչվող թեմաներով քննարկումներ են անցկացվել նաև զորամասերի հրամանատարական և շարքային կազմի հետ:

Բարձրացված հարցերը զեկուցվել են ըստ վերադասության և փորձագիտական ուսումնասիրության կենթարկվեն՝ առկա խնդիրների լուծման վերաբերյալ առաջարկների մշակման նպատակով:

Խորագիր՝ Նորություններ


02/07/2019