Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻՆ



ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 16-ին ընդունել է Միացյալ Թագավորության կառավարության հաղորդակցության ծառայության փորձագետների խմբին: Հանդիպմանը մասնակցել է նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգրեթ Ֆարնոուրթը:

Փորձագետների խումբը Հայաստանում է կառավարության համապատասխան մարմինների հետ ռազմավարական մակարդակում տեղեկատվության և հաղորդակցության ոլորտում ազգային կարողությունները ծրագրային ձևաչափով զարգացնելու հեռանկարները քննարկելու նպատակով:

Հանդիպման ընթացքում ծանոթանալով բրիտանական կողմի փորձին և կարևորելով նախաձեռնությունը՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը պաշտպանական ոլորտին առնչվող հետագա միջոցառումների շուրջ բրիտանացի գործընկերների հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել:

Խորագիր՝ Նորություններ


17/07/2019