Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ՀՀ ՊՆ ԽԱՂԱՂԱՊԱՀ ԲՐԻԳԱԴԻ ԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ



ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համագործակցության 2019թ. ծրագրի շրջանակներում ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնը, անկախ փորձագետների ներգրավմամբ, զինված ուժերում կանանց իրավունքների և հավասար հնարավորությունների թեմայով վերապատրաստում է իրականացրել ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի կին զինծառայողների համար:

Վերապատրաստման նպատակը կին զինծառայողներին տեսական գիտելիքներ փոխանցելն է պաշտպանության ոլորտում կանանց իրավունքների, որոշումների կայացման տարբեր մակարդակներում նրանց հավասար մասնակցության, խաղաղապահ առաքելություններում կանանց ընդգրկման կարևորության վերաբերյալ:

Միջոցառման շրջանակում անցկացված հարցումներով ճշգրտվել են զինված ուժերում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ապահովման հարցի վերաբերյալ կին զինծառայողների դիրքորոշումներն ու առկա խնդիրները:

Խորագիր՝ Նորություններ


19/07/2019