ՆՐԱՆՔ ԸՆՏՐԵԼ ԵՆ «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» ԾՐԱԳԻՐԸ
ք. Եղեգնաձոր, Վայոց ձորի մարզ
Սովորում եմ Ագրարային համալսարանում: Այս ծրագիրը ապագա ունեցող ծրագիր է: Գուցե ժամանակի ընթացքում որոշ բաներ փոխվեն, բայց որ հասարակությունն այն ընդունել է, դա միանշանակ է: «Պատիվ ունեմ»-ի որոշ դրույթներ ինձ դուր եկան, թեև, իմ խորին համոզմամբ, երկու տարվա ծառայությունը բավարար չեմ համարում: Տրամադրված եմ հետագայում պայմանագիրս երկարաձգել:
Ք. Ստեփանակերտ
Սովորում եմ Մխիթար Հերացու անվան Բժշկական համալսարանի երկրորդ կուրսում: Ուսումս վերջացնելուց հետո բանակում կծառայեմ իմ մասնագիտությամբ և վստահ եմ, որ օգտակար կլինեմ իմ երկրի զինված ուժերին: «Պատիվ ունեմ» ծրագրի երիտասարդներին խրախուսելու դրույթները անշուշտ ոգևորիչ են: Ես էլ զինվորական կյանքին, բանակային անցուդարձին բավականաչափ ծանոթ եմ, ուստի որոշեցի ծառայել ըստ «Պատիվ ունեմ» ծրագրի: Կարևորը` խաղաղություն թող լինի:
Խորագիր՝ #28 (1299) 24.07.2019 - 30.07.2019, Ազգային բանակ