ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆԻՍՏ
Հուլիսի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ` նվիրված 2019 թ. առաջին ուսումնական փուլում զորքերի ղեկավարման, մարտական պատրաստության, զինվորական կարգապահության, ինչպես նաև զորահավաքային ռեսուրսների հետ կապված վիճակին, առկա խնդիրներին և լուծման ուղիներին:
Նիստի ընթացքում հիմնական զեկույցով հանդես է եկել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:
Ներկայացնելով հաշվետու ժամանակահատվածում իրականացված կարևորագույն միջոցառումներն ու առկա ձեռքբերումները՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը փաստել է, որ զորքերի մարտունակության ամրապնդմանն ուղղված ջանքերը հնարավորություն են ընձեռել կատարելագործելու զինվորական անձնակազմի մարտավարական-մասնագիտական ունակությունները՝ դրանք ըստ նշանակության կիրառելու և հակառակորդի սադրիչ գործողություններին հակազդելու գործընթացում:
Ամփոփելով կոլեգիայի նիստը՝ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն առաջիկա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ առաջադրել է որոշակի խնդիրներ, տվել համապատասխան հանձնարարականներ: