ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՓՈԽԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ
5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի հրաձգային գումարտակներում ուսումնասիրվել է մարտական հերթապահության մեկնող անձնակազմի նախապատրաստման և բուժզննման ընթացքը, զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը: Անցկացվել է նաև շարային ստուգատես, մանրակրկիտ ստուգվել անձնակազմի պատրաստության աստիճանը: