Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԻՆ ԲԱՅԱԶԵՏԸ ԲՈՑԵՐԻ ՄԵՋ



1915թ. հին Բայազետը՝ բոցերի մեջ։ Ու այդ բոցերից փրկված որբի ճակատագրով ապրել էին Սիրեկանն ու Ասանեթը։ Ամուսնացել էին, տուն-տեղ դրել, սակայն տունը կարոտ էր մնացել մանկան ճիչի։ Աստվածահավատ, 65-ամյա Սիրեկանն ու 50-ամյա Ասանեթը մի օր էլ վաղ գործի գնալիս, հիմնարկի դռան առաջ տեսնում են բարուրով փաթաթված մի երեխա։ Ուրախությունից արտասվում, տուն են բերում եւ, ի պատիվ Րաֆֆու, անվանակոչում Սամվել։ Սամվելը մեծացավ, ամուսնացավ։ Հարսը՝ Ռիտան, ծերունիներին պարգեւեց երեք թոռ՝ Արմեն, Արթուր, Լիանա։ Երբ սկսվեց ազատագրական պայքարը, Սիրեկանն ու Ասանեթը հեռացել էին կյանքից, սակայն հին Բայազետի ծխացող ավերակներն էին թողել Սամվելի հոգում։ Ու Սամվելը ծնողների վրեժով մեկնեց պատերազմի դաշտ։ Կարմիրավան գյուղի մատույցներում 1994-ի փետրվարի 24-ին կնքեց իր մահկանացուն՝ հոգում հին Բայազետի բոցերով պարուրված ավերակների պատկերները, որոնք մոր` Ասանեթի պատմածից ու կարդացածից դեռ մանկության օրերից դրոշմվել էին իր մեջ…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #39 (904) 06.10.2011 – 12.10.2011, Հոգևոր-մշակութային


13/10/2011