ԱՆՑԿԱՑՎԵԼ Է «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿ» ՄՐՑՈՒՅԹԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՄՐՑԱՓՈՒԼԸ
Օգոստոսի 5-ին անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» մրցաձևի երկրորդ` «Մարտական պատրաստության համալիր վարժություններ» մրցափուլը:
«Խաղաղության մարտիկ» մրցույթին մասնակցող վեց պետությունների զինծառայողների հավաքական թիմերը հաղթահարել են ավելի քան երեսուն նորմացույցների համադրմամբ կահավորված արգելագոտին:
Մրցավարական հանձնաժողովի գրանցած արդյունքներով թիմային հաշվարկով «Պրոֆեսիոնալ» մրցաձևի երկրորդ մրցափուլում հաղթող է ճանաչվել Ռուսաստանի Դաշնության թիմը: