ԱՆՎՏԱՆԳ ՄԻՋԱՎԱՅՐ
ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի վարչության և ենթակա զորամասի սպաներից, սերժանտներից և պայմանագրային զինծառայողներից կազմված թիմը մասնակցում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կորլա քաղաքում անցկացվող «Անվտանգ միջավայր» մրցաձևին:
Առաջին օրն անձնակազմի հետ անցկացվել են գործնական պարապմունքներ, զինավանում կահավորվել է «Հայկական տուն» ցուցահարթակը: Մրցման համար թիմին հատկացվել են ռադիացիոն և քիմիական հետախուզության մեքենա, զենք և հանդերձանք: