ԱՆՑԿԱՑՎԵԼ Է «ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՏՈՒՆ» ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
Օգոստոսի 7-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության և ենթակա զորամասերից կազմված խումբը Հնդկաստանի Հանրապետությունում անցկացվող «Զորային հետախուզության գերազանցիկ-2019» մրցման շրջանակում կազմակերպել է «Բարեկամության տուն» միջոցառումը, որտեղ հյուրերին ներկայացվել են հայկական մշակույթը, պատմությունը: Նրանց հյուրասիրել են հայկական խոհանոցի բարիքները: