Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԱԼԱԲԻՆՈ» ԶՈՐԱՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ ԲԱՆԱԿԱՅԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԽԱՂԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՄԻ ՇԱՐՔ ՄՐՑԱՓՈՒԼԵՐ



«ԱԼԱԲԻՆՈ» ԶՈՐԱՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ ԲԱՆԱԿԱՅԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԽԱՂԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՄԻ ՇԱՐՔ ՄՐՑԱՓՈՒԼԵՐՕգոստոսի 7-ին և 8-ին «Դաշտային խոհանոց» մրցաձևին մասնակցող ՀՀ ԶՈւ խոհարարները պատրաստել են հացաբուլկեղեն և մի քանի ճաշատեսակներ, որոնք ներկայացվել են մրցավարական կազմին: Մասնակից թիմերի ղեկավարներից կազմված արհեստավարժ ժյուրին բարձր է գնահատել հայ խոհարարների պատրաստած կերակրատեսակները: Մրցույթը շարունակվում է, իսկ արդյունքները հայտնի կլինեն առաջիկա օրերին:

Նույն ժամանակահատվածում մրցել են նաև «Կարգապահության պահապան» մրցաձևի մասնակից թիմերը: ՀՀ ռազմական ոստիկանները վարպետորեն հաղթահարել են փակ տարածության մեջ տեղադրված արգելքները` ոչնչացնելով պայմանական հակառակորդին: Մրցույթի երկրորդ փուլում պարետային ծառայության խնդիրը մեքենայով երթուղին հաղթահարելիս պայմանական ահաբեկիչներին հայտնաբերել ու ոչնչացնելն էր և վիրավորներին օգնություն ցուցաբերելը: Այս մրցափուլում հայկական թիմը խոցել է բոլոր նշանակետերն ու մեքենան վարել առանց թերացումների: Մրցութային վերջին օրը՝ օգոստոսի 10-ին, հայտնի կլինեն հաղթողները:

Խորագիր՝ Նորություններ


09/08/2019