ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ
Օգոստոսի 21-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանական գերատեսչության շահագրգիռ ստորաբաժանումների և ԿԽՄԿ զինված ուժերի գծով տարածաշրջանային պատվիրակ Ռուել Բլեքի գլխավորած պատվիրակության համատեղ աշխատանքային քննարկումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են 2019թ. ԿԽՄԿ պատվիրակության կողմից ՀՀ զինված ուժերում միջազգային մարդասիրական իրավունքի ինտեգրման մակարդակի գնահատման արդյունքները և առաջիկա ծրագրերը: Կողմերը կարևորել են զինված ուժերում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի առավել խորացված ուսուցումն ու կիրառումը:
Խորագիր՝ Նորություններ