ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒԺԵՂԱՑՆՈՒՄ Է ԿՈՒՐԻԼՅԱՆ ԿՂԶԻՆԵՐՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ԶՈՐԱԽՈՒՄԲԸ
Ճապոնիայի հետ տարածքային վեճի առարկա հանդիսացող կղզիներում տեղակայվել են «Бук-М1» զենիթահրթիռային համալիրներ, կապի արդիական միջոցներ, ինչպես նաև «Տ-80» տանկերի մեկ գումարտակ:
ՌԴ պաշտպանության նախարարության աղբյուրը հայտարարել է, որ զորախմբի վերազինումը կշարունակվի, և առաջիկայում կղզիներում կտեղաբաշխվեն նաև «Панцирь-C1» և «Бук-М2» շարժական հրթիռահրետանային համալիրներ, առափնյա հականավատորմային գերձայնային թևավոր հրթիռների «Бастион» շարժական համալիրներ, ինչպես նաև «Ми-28Н»` «Գիշերային որսորդ» մարտական ուղղաթիռներ:
Զորախմբի սպառազինության արդիականացմանը զուգընթաց, կղզիներից երկուսում սկսվել է սոցիալական և մյուս բոլոր ենթակառուցվածքներով համալրված զինվորական ավանների կառուցումը:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական