Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԵՆՏԱԳՈՆԸ ՇՏԱՊ ՎԵՐԱՆԱՅՈՒՄ Է ԻՐԱՔԻ ԲԱՆԱԿԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ



ԱՄՆ ռազմական գերատեսչությանը այս քայլին դիմել պարտադրեց իրաքյան իշխանությունների՝ ամերիկյան զորախմբի հիմնական ուժերի հեռանալուց հետո տեղում մնացող զինծառայողներին հանցանք գործելու դեպքում Իրաքի տարածքում դատական հետապնդումից չազատելու մասին որոշումը, քանի որ նրանք «անցած ութ տարիների ընթացքում չարաշահել են այդ իրավունքը»:
Դրանից անմիջապես հետո Պենտագոնը սկսեց այլընտրանքային ուղիներ որոնել Իրաքի զինծառայողների ուսուցումն իրականացնելու անհատ պայմանագրային հրահանգիչների, Հյուսիսատլանտյան դաշինքի և կամ իրավաբանական անձանց միջոցով, «որոնք կունենան իրավական որոշակի պաշտպանվածություն»:

Իրաքում այժմ կա շուրջ 40.000 ամերիկյան զինծառայող: Ամեն օր նրանցից շուրջ 500-ը վերադառնում են ԱՄՆ, և ենթադրվում է, որ 2011 թվականի դեկտեմբերի 31-ին երկրում կմնա երեքից հինգ հազար ԱՄՆ զինվոր, սակայն Իրաքի իշխանությունների վերջին որոշումից կարելի է ենթադրել, որ մնացողների թիվն անհամեմատ փոքր կլինի:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


13/10/2011